Susi Kentikian vs. Nadia Raoui
Սյուզի Կենտիկյանը հաղթեց
Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, Կողայինմրցավարները հաղթանակը շնորհել են Սյուզի Քենտիկյանին` 2:1 (96:94, 95:96, 96:94):
Ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է անցկացվի նորռեւանշ-մրցամարտ, քանի որ Ռաուիին դեռեւս պահպանում է WIBA վարկածով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը:
Արթուր Աբրահամը կմենամարտի օգոստոսի 21-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով 72.6 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն գերմանաբնակ Արթուր Աբրահամը Super Six World Boxing Classic մրցաշարի շրջանակներում երրորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 21-ին բրիտանական Նոթինգեմ քաղաքում:
Նրա մրցակիցը բրիտանացի Կարլ Ֆրոքսն է: Հիշեցնենք, որ վերը նշվածմրցաշարի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով հաղթել էրամերիկացի Ջերմեն Թեյլորին, իսկ երկրորդ մենամարտում` զիջել մեկայլ ամերիկացի Անդրե Դինելրին որակազրկվելով 11-րդ ռաունում:
Այս պահին մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում էհայազգի բռնցքամարտիկը: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Իտար-Տասս» գործակալությունը ...
Դարիչինյանը կմենամարտի մայիսի 20-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանագ Դարչինյանը հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 20-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:
Նրա մրցակիցն է Ֆիլիպինները ներկայացնող Ռիչարդ Գարսիան: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 21 մենամարտ, որոնցիցում պարտվել է: Հիշեցնենք, օգոստոսին նախատեսված էԴարչինյանի ռեւանիշի մենամարտը մեկ այլ ֆիլիպինցի ՆոնիտոԴոերի հետ, սակայն կողմերը կարծես համաձայնության չեն գալիսֆինանսական հարցերի շուրջ: Նոնիտո Դոները Դարչինյանիննոկաուտի էր ենթարկել 2007 թվականին: