Օգտակար սննդամթերքի թեժ տասնյակ

 ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ԲՐԻՆՁ

 
Շատերը խուսափում են ածխաջրերից` պատճառաբանելով, որ դրանք գիրացնող հատկություն ունեն։ Սակայն ածխաջրերը խիստ կարևոր են օրգանիզմում անհրաժեշտէներգետիկ պաշարների մակարդակը պահպանելու համար։ Այս առումով հարկավոր է մշտապես հիշել մշակման չենթարկված բրնձից և ընդհանրապես հատիկավորներիցստացված սննդամթերքի մասին։ Այդ սննդամթերքի օգտագործումը կնպաստի մի շարք հիվանդություններից խուսափելուն, կիջեցնի արյան մեջ խոլեսթերինիպարունակությունը, կկրճատի սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, կօգնի խուսափել ուղիղ աղու քաղցկեղից, լեղաքարային հիվանդությունից, շաքարային դիաբետից, ճարպակալումից։ Մշակման չենթարկված բրնձից և հատիկավորներից պատրաստված կերակուրը կանոնավորում է նաև աղիներիգործունեությունը, որը տարիքի հետ խաթարվում է և մշտական խնամքի կարիք ունի։

 

ՀԱՎԿԻԹ


Հավկիթը հարուստ է սպիտակուցներով և լյուտեինով։ Վերջինս անհրաժեշտ է տեսողության համար և պաշտպանում է աչքերը կատարակտի առաջացումից։Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս նյութերը, որոնցով հագեցած է հավկիթը, կանխարգելում են արենախիցքերի առաջացումը և նվազեցնումինֆարկտի ու գլխուղեղի արյան զեղման հավանականությունը։ Ժամանակակից սննդաբանները պնդում են, որ օրգանիզմը կլանում է խոլեսթերինը հագեցած ճարպերից, այլ ոչ հավկիթից, որը հայտնի է որպես խոլեսթերինի բնական «աղբյուր»։ Այնպես որ, օրվա մեջ մեկ-երկու հավկիթը չի բարձրացնի օրգանիզմում խոլեսթերինիմակարդակը։

 

ԿԱԹ


Տարիքի հետ օրգանիզմի կողմից կալցիումի պահանջն աճում է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ամենօրյա սննդակարգում ներառել կալցիումով հագեցած մթերք։Կալցիումը խիստ անհրաժեշտ է ոսկրային համակարգին, ինչպես նաև անփոխարինելի դեր ունի օսթեոպորոզի կանխարգելման հարցում։ Այս տեսակետից խորհուրդ էտրվում օգտագործել կովի ճարպազերծված կաթ, որը հարուստ է կալցիումով և շատ օգտակար է առողջության համար։

     

ՍՊԱՆԱԽ


Սպանախը վիտամին C-ի, A-ի, K-ի և հակաօքսիդանտների բնական աղբյուր է, որոնք կարևորագույն նշանակություն ունեն սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղիկաթվածի, օսթեոպորոզի և արթրիտի կանխարգելման գործում։

   

ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ


Արքայախնձորի մեկ հասուն պտուղը պարունակում է 467 մգր կալիում, ինչն անհրաժեշտ է մկանների (մասնավորապես սրտամկանի) ամրության և առողջության համար։Արքայախնձորը նպաստում է նաև զարկերակային ճնշման իջեցմանը։ Այս միրգը մկանաթելերի բնական աղբյուր է, որոնք ամրացնում են անոթների պատերը` կանխելովսրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Արքայախնձորի օգտագործումը չեզոքացնում է ստամոքսում կուտակված աղաթթուն, ինչը մեծ նշանակություն ունիայրոցների բուժման պարագայում։

 

ՀԱՎԻ ՄԻՍ


Սա «ամենաառողջ» մսամթերքն է, որն օգտագործելիս անհրաժեշտ է հեռացնել կաշին և ուտել միայն կրծքամիսը, որում ճարպերի պարունակությունը քիչ է։ Հավի միսնօրգանիզմը սնուցում  է սպիտակուցներով և միևնույն  ժամանակ կանխարգելում է ոսկրերի փխրունությունը։ Այս մսամթերքը պարունակում է սելեն, որը հայտնի է որպեսհակաքաղցկեղային նյութ, ինչպես նաև Bխմբի վիտամիններ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը։

 

ՍԱՂՄՈՆԱՁԿԱՆ ՄԻՍ


Սաղմոնաձկան միսը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեսթերինի պարունակությունը և կանխում արենախիցքերի (թրոմբների) գոյացումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սաղմոնաձկան մսի օգտագործումը թեթևացնում է դեպրեսիվ վիճակները և նպաստում հիշողության բարելավմանը։Այս մսամթերքը հարուստ է նիկոտինաթթվով, որը, ըստ գիտական տվյալների, պայքարում է Ալցհայմերի հիվանդության առաջացման դեմ։

 

ՀԱՊԱԼԱՍ 


Այս փոքրիկ «հրաշքը» հարուստ չէ կալորիաներով, սակայն դրան հակառակ պարունակում է մեծ քանակությամբ սնուցող նյութեր։ Հապալասը հագեցած էհակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխարգելել կատարակտի, գլաուկոմայի, անոթների վարիկոզ լայնացման, թութքի, պեպտիկ խոցի և սրտանոթայինհիվանդությունների առաջացումը։ Այս պտուղի օգտագործումը խորհուրդ է տրվում ուղեղի աշխատանքի խանգարման դեպքում, որն առաջանոււմ է գլխուղեղի կաթվածիհետևանքով։ Հապալասն անփոխարինելի դեր ունի նաև ստամոքսի խանգարման բուժման գործում։

 

ԿԱՆԱՉԵՂԵՆ


Տարիքի հետ մարդու մոտ համային զգացողությունը բթանում է, և կերակուրը համեղ դարձնելու համար դրան հավելում են չափից շատ աղ, որը վնասակար էօրգանիզմին։ Մինչդեռ աղի փոխարեն խորհուրդ է տրվում կերակրին հավելել կանաչեղեն, մասնավորապես` չորացրած տարբերակով, ինչպես նաև համեմունքներ։ Թարմկանաչեղենը կերակուրը դարձնում է դյուրամարս և համեղ։ Ձմռան ամիսներին, երբ դժվար է թարմ կանաչեղեն հայթայթելը, այդ նույն արդյունքին կարելի է հասնելկերակրի մեջ չորացրած կանաչեղեն օգտագործելու միջոցով։

 

ՍԽՏՈՐ


Սխտորի օգտագործումը նվազեցնում է օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը։ Այն օժտված էհակաբորբոքային հատկությամբ, նվազեցնում է ցավային զգացողությունները և հոդաբորբային այտուցները։ Սխտորը շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապողհիվանդներին։ Տհաճ հոտից խուսափելու համար կարելի է օգտագործել սխտորային դեղապատիճներ։

 


Меню сайта

Категории раздела
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 427

Форма входа
Միակ բանը, որից մենք պետք է վախենանք հենց ինքը վախն է։Ֆրանկլին Ռուզվելտ