

Սպորտային բժշկական դեղագիտությունը կլինիկական և փորձագիտական բժշկության համեմատաբար նոր և վերջին տարիներին ակտիվ զարգացող ուղղություն է:
Այսօր հստակ պատկերացում է ձևավորվել ոչ դոպինգային դեղամիջոցների վերաբերյալ:Սրանք կարող են կիրառվել սպորտային բժշկության մեջ'առկա հիմնական խնդիրների լուծման համար:
Արդեն ձևավորված են սպորտով զբաղվելու ժամանակ պոլիվիտամինային համակարգերի կիրառման հետևայլ ցուցումները'
Հիպովիտամինային կանխարգելում
Մարզիկների 20-60%-ի մոտ նկատվում են հիպովիտամինոզի կլինիկական և ենթակլինիկական նշաններ:
Վիտամինների պահանջի աճ
Մանկական և պատանեկան սպորտում ինտենսիվ աճի և սեռական հասունացման շրջանում ծագում է համապատասխան վիտամինների ընդունման անհրաժեշտություն: Վիտամինային դոտացիան պահանջում է մարզման ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի' ծավալի, ինտենսիվության և պարապունքների հաճախության փոփոխություն:
Սննդակարգի փոփոխում
Ø սննդային անբավարարություն (հանդիպում է մանկական և պատանեկան սպորտում)
Ø սննդային հավասարակշռություն
Պատրաստվածության փուլերի հետ ցանկալի է հավասարակշռված և բազմատեսակ սննդակարգ պահպանել: Ապացուցվել է, որ նույնիսկ իդեալական սննդակարգը 20-30%-ով զուրկ է կենսական կարևորություն ունեցող վիտամիններից:
Ø մարմնի զանգվածի ուղղորդված կարգավորման պարագայում ամենօրյա սննդակարգի կալորիականության իջեցում մինչև 2000 կկալ -ից ցածր ցուցանիշ:
Ø սննդային կարգավիճակի կտրուկ փոփոխություն (քաշի կտրուկ նվազում, "մաքուր" բուսակերություն, պահք և այլն):
Ø սպիտակուցի մեծ քանակի սպառում (այդ թվում նաև սննդային հավելումների և ամինաթթուների տեսքով):
Կլիմայական և ժամային գոտիների կտրուկ փոփոխություն
Վիտամինների ընդունումը թույլ է տալիս վնասազերծել դեսինքրոնոզների ազդեցությունը և պաթոլոգիկ ընտելացման ռեակցիաները:
Անաբոլիկ, կատաբոլիկ և վերականգնողական գործընթացների ուղղորդված շտկում: Վիտամինները մասնակցում են էներգիայի փոխակերպման գործընթացների մեծամասնությանը, այդ պատճառով պարապունքային ծրագրերի ուղղորդվածությունից գտնվում են կախվածության մեջ:
Ֆիզիկական և մտավոր աշխատունակության ուղղորդված շտկում:
Գերմարզվածության վիճակ:
Վնասվածքներից ու հիվանդություններից հետո վերականգնում:
Ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի նյութափոխանակության խանգարում: Ածխաջրային սնուցումը մեծացնում է B1, B6, C վիտամինների պահանջը: Սննդի մեջ սպիտակուցի ավելացումը բերում է B2, B6, B12 վիտամինների պահանջի մեծացմանը, իսկ սպիտակուցի պակասը նվազեցնում է B2, C, A վիտամինների և նիկոտինաթթվի յուրացում:
Օրգանիզմի նորմալ իմունոլոգիական ռեակտիվության պահպանում:
Եթե առողջ մարդկանց մոտ վիտամինների ընդունման սկզբունքները հարթված են, ապա սպորտային բժշկության մեջ գոյություն ունեն մի շարք չլուծված խնդիրներ: Դիտարկենք դրանցից մի քանիսը:
Խնդիր №1 - չափաբաժինը: Առ այսօր չլուծված չէ տարբեր դեպքերում վիտամինների ճիշտ չափաբաժինների հարցը: Բացահայտ է, որ մարզիկները վիտամինների կարիք ունեն: Սակայն յուրաքանչյուր մարզաձևի համար դեռ չի սահմանվել վիտամինների անհրաժեշտ չափաբաժին: Նախքան հիմնական վիտամինների անհրաժեշտ չափաբաժինների վերաբերյալ խորհուրդներ տալը հարկ է հիշեցնել, որ սպորտային բժշկության մեջ վիտամինային դեղամիջոցները կիրառվում են որպես
•· Փոխարինող թերապիա
Կլինիկական և ենթակլինիկական նշաններով հիպո- և ավիտամինոզի առկայության դեպքում
•· Վիտամինաթերապիայի ընտելացում
Այս դեպքում դեղագիտական շտկման խնդիրները հետևյալն են' հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածություններին ընդգծված ընտելացում, վերականգնողական գործընթացների օպտիմալացում, աշխատունակության բարձրացում, հոգեֆիզիկական որակների և ֆիզիկական վիճակի ուղղորդված շտկում, սպորտային մարզումների հետ կապված հիվանդությունների և վնասվածքների կանխարգելում: Դեղագիտական շտկումից ակնկալվող արդյունքներն են ընդհանուր և հատուկ աշխատունակության ուղղորդված բարձրացումը, ժամանակային կողմնորոշմամբ առավելագույն ձևերի ձեռքբերումը, վնասվածքների և հիվանդությունների մակարդակի իջեցումը, հյուծող ծանրաբեռնվածություններից հետո վերականգնողական գործընթացների արագության կարգավորում կամ արագացումը:
•· Դեղաթերապիա
Թերապիայի համակարգի կազմում, ինչպես նաև վնասվածքներից և հիվանդություններից հետո վերականգնման ինտենսիվացման համար:
Գումարելով այս ամենը' կարելի է ստանալ մարզման տարբեր ուղղությունների դեպքում մարզիկների պատրաստվածության առանձին փուլերի համար վիտամինների միջին չափաբաժինները (մգ): Անշուշտ, վիտամինների նշանակման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մարզիկի օրգանիզմի հնարավորությունները, նրա հիմնական համակարգերի նյութափոխանակության վիճակը և բազում այլ հանգամանքներ:
Սպորտում վիտամիննեի լայն և չվերահսկվող կիրառման փորձը ցույց է տվել, որ դրանց ավելցուկը հաճախ բերում է հիպերվիտամինոզների և կողմնակի բարդացումների զարգացման: Վիտամինների բարձր չափաբաժիններն առաջացնում են օրգանիզմից վիտամինների արագ դուրսբերման, առանձին վիտամինների բարձր չափաբաժինների տոկսիկ գործողությունները խանգարում են այլ վիտամինների նյութափոխանակությանը և առաջացնում նյութափոխանակության լուրջ դիսֆունկցիաներ:
Խնդիր №2 - Հավասարակշռվածություն' ըստ վիտամինային համակարգերի բաղադրության և չափաբաժինների: Որն է նախընտրելի: Մոնովիտամինաթերապիան, վիտամինների և մակրոտարրերի մեծ կամ միջին չափաբաժիններ պարունակող վիտամինահանքային համակարգերի կիրառումը, թե խնդրի լուծման այլ եղանակներ կան: Բազմաթիվ հետազոտությունների միջոցով ապացուցվել է, որ վիտամինները մասնակցում են փոխանակման բոլոր հիմնական տեսակների կարգավորմանը: Առավելապես սպիտակուցային փոխանակման վրա ազդում են A, E, K, B5, B6, B12, վիտամինները, ածխաջրայինի վրա' B1, B2, C, PP, B5, A վիտամինները, լիպիդայինի վրա' B6, B12, PP, B5, քոլինը, լիպոյաթթուն:
Վիտամինները փոխազդում են միմյանց հետ' թուլացնելով կամ ուժեղացնելով մեկը մյուսի ազդեցությունը: Չնայած առաջարկվող վիտամինների տեսականին մեծ է, հավասարակշռության պահանջներին համապատասխանում են դրանցից քչերը: Մարդու օրգանիզմում վիտամինների յուրացման և հետագա վիճակի վրա էական ազդեցություն ունեն մակրո և միկրոտարրերը: Մի շարք գիտնականներ արտահայտում են այն կարծիքը, որ սպորտային բժշկության մեջ կիրառվող վիտամինային համակարգերը չպետք է պարունակեն հանքային նյութեր և միկրոտարրեր, և հանքային փոխանակման շտկումը պետք է իրականացվի վիտամինների ընդունումից տարանջատ: Այս կապակցությամբ բերվում են նաև հետևյալ փաստերը'
Ø Պոլիվիտամինային համակարգի բաղադրության մեջ մտնող հանքանյութերը վատացնում են վիտամինների յուրացումն ու ներծծումը
Ø Մեծանում է հիպերմիկրոէլեմենտոզի զարգացման վտանգը
Ø Դրանց տարանջատ ընդունման անհնարություն' կախված դեղագիտական շտկումների խնդիրներից և մարզիկի առանձնահատկություններից:
Այսպիսով, պոլիվիտամինային համակարգերի հավասարակշռությունը և օպերատիվ չափաբաժինների ստացման հնարավորությունը վիտամինային համակարգերի առջև դրված այսօրվա հանգուցային պահանջներն են:
Աղբյուրը` http://www.vitamini.ru