Главная » 2009 » Июнь » 23 » EUROPEAN CHAMPIONSHIP 2008
12:01
EUROPEAN CHAMPIONSHIP 2008
2008-10-31
Վերադարձան հաղթանակով
 


«Հաղթելու ենք» կարգախոսով Վարշավայում հանդես եկան Հայաստանի Ուշու-Սանդայի մարզիկները 

Օրերս Վարշավայում կայացավ Ուշու-սանդայի Եվրոպայի 12-րդ առաջնությունը: 30-ից ավելի մասնակից երկրների թվում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր մարզաձեւի Հայաստանի հավաքականը: 

Ուշու-սանդան աշխարհում մեծ տարածում գտած չինական ուշու մարտարվեստի 1000-ից ավելի ոճերից մեկն է (սանդա՝ չինարեն նշանակում է ազատ մենամարտ), որը հավակնում է գրանցվել օլիմպիական մարզաձեւերի ցանկում: Այս տարի մարզաձեւն ընդգրկված է եղել Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթների ծրագրում: 

Վարշավայում հայ մարզիկները տարան մի քանի հաղթանակներ տարբեր քաշային կարգերում: 65 կգ քաշային Սասուն Հայրապետյանը եզրափակիչում, հաղթելով լեհ մարզիկին, նվաճեց ոսկե մեդալ: Մեկական արծաթե մեդալ նվաճեցին Սերգեյ Սեւյանն ու Կարեն Սահակյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Արման Ավետիսյանն ու Հարություն Սիմոնյանը: 

Հավաքականի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ Լիանա Վարդանյանը, Ուշու Թայդի-տեն ոճում արժանացավ բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականի կորիզը ներկայացնում էր Շենգավիթի թիվ 1 մարզադպրոցը, որը հիմնվել է 1990 թվականին: 

Ուշու մարտարվեստի սանդա ուղղությունը Հայաստանում սկսել է զարգանալ 1987 թվականից՝ մի քանի նվիրյալների շնորհիվ, որոնց թվում է մարզադպրոցի տնօրեն եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանը: Այժմ մեր երկրում մարտարվեստի խմբեր գործում են Գյումրիում, Վանաձորում, Արթիկում, Նոյեմբերյանում եւ այլ քաղաքներում: Այս խմբերում մարզվողները մասնակցում են Հայաստանի առաջնություններին, որոնց հաղթողները իրավունք են ստանում հանդես գալու Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնատներին, որոնք անցկացվում են հաջորդաբար՝ երկու տարին մեկ:  

Մեր մեդալակիրներն այսօրվանից արդեն նախապատրաստվում են 2009 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Ու չնայած պայքարը շատ ավելի լարված է լինելու՝ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանի ակնկալիքները շատ մեծ են: «Եվրոպայի առաջնությունը մեր հաջողությունների սկիզբն է»,- վստահ է մարզիչը: 

         








Просмотров: 1807 | Добавил: -serge- | Рейтинг: 5.0/45
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Меню сайта

Категории раздела
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 427

Форма входа
Միակ բանը, որից մենք պետք է վախենանք հենց ինքը վախն է։Ֆրանկլին Ռուզվելտ