Главная » 2009 » Июнь » 23 » ՈՒՇՈՒՆ՝ ՈՒԺԵՂ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ...
12:16
ՈՒՇՈՒՆ՝ ՈՒԺԵՂ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ...
ՈՒՇՈՒՆ՝ ՈՒԺԵՂ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ...


Մարտի 9-11-ը Ստեփանակերտում անցկացվեց սանդա-ուշուի պրոֆեսիոնալ մրցաշար։ Նախօրյակին կազմակերպվել է մամուլի ասուլիս՝ ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի, ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ղազարյանի եւ փոխնախագահ, ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի մասնակցությամբ։ Կարեն Ղազարյանի տեղեկատվությամբ՝ սանդա-ուշուի պրոֆեսիոնալ մրցաշար առաջին անգամ է անցկացվում Արցախում։ Այն նվիրված էր Շուշիի ազատագրման եւ ՊԲ կազմավորման 15-ամյակին։ Մրցաշարին մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր աշխարհի, Եվրոպայի եւ միջազգային այլ մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ են։ ՈՒՇՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՆԻ ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիան Արցախում պաշտոնապես գրանցվել է 2006թ. օգոստոսին, սակայն գործում է 2002 թվականից։ Ֆեդերացիայի հավաքական թիմը 4 անգամ մասնակցել է ՀՀ բաց առաջնությանը եւ ԼՂՀ դրոշի ներքո երկու անգամ մասնակցել Երեւանում տեղի ունեցած միջազգային բաց մրցաշարին՝ ձեռք բերելով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ. Տիգրան Չոբանյանի համոզմամբ՝ բոլորիս պետք է հասկանալի լինի մի բան. Արցախը եւ Հայաստանը գրեթե ամբողջովին գտնվում են թշնամական օղակի մեջ, եւ դիմակայելու համար պետք է ունենանք «մեկ ազգ՝ մեկ բանակ» կեցվածք, ինչպիսին Իսրայելում է։ Իսկ դրա համար, նախեւառաջ, պետք է ունենալ ուժեղ, հայրենասիրական գաղափարներով օժտված երիտասարդություն, որը լինի նաեւ ֆիզիկապես լավ կոփված։ Այդ հնարավորությունը տալիս է արեւելյան այս մարտարվեստը։ ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահը ուշուի զարգացման հեռանկար Արցախում տեսնում է։ Դրանում համոզվել է՝ ականատես լինելով Հայաստանում կազմակերպված միջազգային առաջնություններում արցախցիների մրցելույթներին։ Նրա կարծիքով՝ այդ մարզիկները լավ օրինակ կծառայեն մյուսների համար: Հատկապես ՊԲ այն ստորաբաժանումներում, որոնք հատուկ նշանակության են, նման հնարքներով ու գիտելիքներով օժտված երիտասարդների առկայությունը հույժ անհրաժեշտ է։ Պատահական չէ, որ մրցաշարին մասնակցող մարզիկների գերակշիռ մասը թե՛ ՀՀ-ից եւ թե՛ Արցախից զինծառայողներ էին։ Տ. Չոբանյանը նշեց, որ Կ. Ղազարյանի հետ Արցախում այս մարզաձեւը լայնորեն տարածելու ծրագրեր ունեն։ Մեր այն հարցին, թե ի՞նչն է խանգարում դրան (չէ՞ որ ուշուի համար, թերեւս, մեծ մարզադահլիճներ կամ հատուկ մարզագույք չեն պահանջվում, իսկ երեխաների ու երիտասարդության շրջանում պարապելու ցանկություն կա, ինչում համոզվել ենք ԿՄՍ նախարարության՝ շրջաններում կազմակերպած մարզամշակութային միջոցառումների ժամանակ), Կ. Ղազարյանը պատասխանեց, որ ֆեդերացիան թե՛ հանրապետության ղեկավարության եւ թե՛ տարբեր կազմակերպությունների կողմից աջակցություն ստանում է, սակայն իրենք մարզիչների խնդիր ունեն։ Իսկ Տ. Չոբանյանը դրա պատճառը համարեց մի գործընթաց, որն սկսվել էր տասը տարի առաջ, բայց, ցավոք, լավ արդյունքներ չի ունեցել։ Խոսքը վերաբերում է Հայ սեւ գոտիների միությանը (նախագահ՝ Կարո Քեբաբչյան), որն այդ ժամանակաընթացքում հետեւողական աշխատանք չկատարելով, այդպես էլ մարզաձեւը տարածում չգտավ հանրապետությունում։ ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիան ստեղծվել է 1992թ., ունի բավական ամուր թիկունք՝ ի դեմս նրա պատվավոր նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի։ Նույնիսկ այդ աջակցությամբ էլ, տ. Չոբանյանը խոստովանեց, որ իրենց նույնպես չի հաջողվել Հայաստանի բոլոր շրջաններում ստեղծել ուշուի օղակներ, չնայած այն լուրջ ընդգրկում ունի Հայաստանում։ Պատճառը դարձյալ նույնն է՝ մասնագետների պակասը։ Բայց, ի տարբերություն Արցախի, Հայաստանում անց են կացվում մարզական առաջնություններ անգամ սահմանամերձ շրջաններում։ Այդ փորձն իրենք կտարածեն նաեւ Արցախում։ Իսկ որ Արցախում էլ այն լայն տարածում կգտնի՝ ինքը դրանում չի կասկածում։ Ընդամենը 6-7 ամիս է՝ Արցախում ստեղծվել է ֆեդերացիան, բայց հասցրել է արդեն երկու խոշոր միջոցառում կազմակերպել` շնորհիվ նրա ղեկավար Կ. Ղազարյանի հետեւողական, նպատակասլաց գործունեության։ Խոստումներ պետք չեն, շուտով կհամոզվենք դրանում՝ տեսնելով միջոցառումները շրջաններում, ասացին ֆեդերացիաների ղեկավարները։ ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի մեկնարկը խոստումնալից է, եւ հետեւողականություն ցուցաբերելու դեպքում Արցախում նրա տարածումը տեսանելի հեռանկար ունի՝ այս կարծիքին է ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահը։ 




Просмотров: 2094 | Добавил: -serge- | Рейтинг: 5.0/34
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Меню сайта

Категории раздела
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 427

Форма входа
Միակ բանը, որից մենք պետք է վախենանք հենց ինքը վախն է։Ֆրանկլին Ռուզվելտ