Главная » 2009 » Июнь » 23 » Հայ մրցավարները զարմացրել են ուզբեկներին
12:23
Հայ մրցավարները զարմացրել են ուզբեկներին
Հայ մրցավարները զարմացրել են ուզբեկներին  
Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Դաղստանի, Վրաստանի, Իրանի և Ուզբեկիստանի սանդ- ուշույի հավաքականի մարզիկները: Նրանք ապրիլի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են սանդա- ուշույի Հայաստանյան մրցումներին: 

 Մրցավար Մուշեղ Հայրապետյանն ասաց, որ Թուրքիան էլ էր հայտ ներկայացրել այս մրցումներին մասնակցելու համար, սակայն նրանք չժամանեցին Հայաստան և չմասնակցեցին մրցումներին` պատճառաբանելով, որ խաղերը պետք է տեղի ունենային ցեղասպանության 94-ամյա տարելիցի ժամանակ: Նրանք հրաժարվել են այդ օրերին գտնվել Հայաստանում:

Մրցավարն ասաց նաև, որ այս մրցումների ժամանակ բավականին լավ է ներկայանում Դաղստանի հավաքականը: Հայ մարզիկներն էլ նույնպես բարձր որակ և ֆիզիակական պատրաստակամություն են ցուցաբերում:

Ուզբեկստանի մարզիչը, ժամանելով Հայաստան, չի սպասել այսպիսի ընդունելության և մրցավարների արդարության: Այս երկու օրվա ընթացքում մրցավարների կողմից չի նկատվել ոչ մի խախտում, մարզիչը տեսել է միայն հայ մրցավարների արդարությունը: 

Տասներեք ամյա Մանուկյան Մանուկը Վարդենիսից, ով հենց նոր էր հաղթանակ տարել և լքել ռինգը, «Նացիոնալին» ասաց. «Ես շատ ուրախ եմ այս մրցումները կազմակերպելու համար, որ մեզ տալիս են հնարավորություն փորձելու մեր ուժերը այլ երկրների մարզիկների հետ, քանի որ շատ հաճախ չենք կարողանում մեկնել տարբեր երկրներ հովանավորներ չունենալու պատճառով»: 

Իսկ հայ սանդ-ուշույի սիրահարները դահլիճից անընդհատ ոգևորում էին մեր մարզիկներին և հաղթանակներ մաղթում նրանց:




Просмотров: 2377 | Добавил: -serge- | Рейтинг: 10.0/51
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Меню сайта

Категории раздела
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 427

Форма входа
Միակ բանը, որից մենք պետք է վախենանք հենց ինքը վախն է։Ֆրանկլին Ռուզվելտ