2010 թ-ի Ուշուի ՀՀ
առաջնությունն անցկացվեց Վանաձորում
Հուլիսի 5-6-ը Վանաձոր քաղաքի մարզահամալիրում
տիրում էր սպորտային եռուզեռ: Ուշու մարզաձևի Հայաստանի 24-րդ բաց առաջնությանը մասնակցում
էին ՀՀ բոլոր մարզերի և ԼՂՀ-ի շուրջ 200
մարզիկներ ու մարզուհիներ, որոնք տարիքային 8 խմբերում պայքարում էին ուշու և
սանդա-ուշու մարտաոճերում հաղթողի կոչմանն արժանանալու համար:
Շենգավիթի
թիվ 1 մարզադպրոցի ՈՒՇՈՒ-ՍԱՆԴԱ ակումբի մարզիկներից մրցանակային տեղեր գրավեցին`
10-12 տարիքային խմբում (35+ կգ.) 2-րդ մրցանակային
տեղ գրավեց Հրանտ Ավետիսյանը,
3-րդ մրցանակային տեղեր գրավեցին`
14-16 տ. (34-36 կգ.) Գևորգ Մխիթարյանը,
14-16 տ. (40-44 կգ.) Անդրանիկ Ավետիսյանը:
Մարզիչ` Սերգեյ Սևյանի
գլխավորությամբ
|